Կրեմլում տագնապով են հետևում իրավիճակին Հայաստանում![]() 25 փետրվարի 2021 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Կրեմլում տագնալով են հետևում իրավիճակին Հայաստանում, սակայն համարում են դա երկրի ներքին գործը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ՀՀ-ն ՌԴ կարևոր և մերձավոր դաշնակից է, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Բոլորին հանգստության կոչ ենք անում։ Համարում ենք, որ իրավիճակը պետք է մնա սահմանադրական դաշտում»,- ասել է Պեսկովը, գրում է ՌԲԿ-ն։ Նշվել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում իրավիճակի սրումից հետո չի շփվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն անհրաժեշտության դեպքում շփումն օպերատիվ կերպով կապահովվի։ 44-օրյա պպատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |