Fly Armenia Airways․ Boeing 737-300-ը պետք է մեկներ Ուկրաինա, բայց անհայտ պատճառնելով արտակարգ վայրէջք է կատարել

Fly Armenia Airways․ Boeing 737-300-ը պետք է մեկներ Ուկրաինա, բայց անհայտ պատճառնելով արտակարգ վայրէջք է կատարել

PanARMENIAN.Net - Fly Armenia Airways ավիաընկերությունը հայտարարություն է տարածել Իրանում հայտնված Boeing 737 օդանավի վերաբերյալ՝ նշելով, որ այն պետք է մեկներ Ուկրաինա, բայց անհայտ պատճառնելով արտակարգ վայրէջք է կատարել։

«Fly Armenia Airways ավիաընկերության վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում` EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Տալլին քաղաքում, որից հետո՝ փետրվարի 12-22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը։

Փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել»,- ասվում է հայտարարության մեջ։

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից կատարվում է քննություն։

Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։

Դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ևս անդրադարձել է այդ հարցին՝ նշելով, որ oդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում, սակայն, ի վերջո հայտնվել է Թեհրանում։

Ավելի ուշ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է տարածել Boeing 737 տիպի օդանավի Իրանում հայտնվելու լուրերի մասին՝ նշելով, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---