Լեւոն Արոնյանը հերթական անգամ ոչ ոքի է խաղացել
Ավարտվել է շախմատի «Լինարես-2009» միջազգային գերմրցաշարի 12-րդ փուլը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հերթական անգամ ոչ ոքի է խաղացել, այս անգամ սպիտակներով խաղալով չինացի Վան Յուէ հետ: Ի դեպ, այս փուլի չորս պարտիաներից արդյունավետ էր միայն Կարլսեն-Գրիշչուկ հանդիպումը, որտեղ ռուս շախմատիստն իր առաջին պարտությունն է կրել: 12-րդ փուլից հետո Արոնյանը կրճատեց միավորների տարբերությունը եւ ետ է մնում մրցաշարի միանձնյա առաջատար Ալեքսանդր Գրիշչուկից 1 միավորով:
Նախավերջին 13-րդ փուլում հայ շախմատիստը սեւերով կխաղա ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ:
12-րդ փուլի արդյունքները` Կարլսեն-Գրիշչուկ-1:0, Անանդ-Իվանչուկ, Արոնյան-Վան Յուէ, Ռաջաբով-Դոմինգես-ոչ ոքի:
Դասավորությունը 12 փուլերից հետո` Գրիշչուկ-7 միավոր, Կարլսեն, Իվանչուկ-6,5-ական միավոր, Արոնյան, Անանդ-6-ական միավոր, Վան Յուէ-5,5 միավոր, Դոմինգես-5 միավոր:
13-րդ փուլի զույգերը` Գրիշչուկ-Անանդ, Իվանչուկ-Արոնյան, Կարլսեն-Ռաջաբով, Վան Յուէ-Դոմինգես: