Եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվեն Իրանի հարցում, Անկարան ու Բաքուն կկորցնեն իրենց նշանակությունը
Եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվեն Իրանի հարցում, Անկարան ու Բաքուն կկորցնեն իրենց գրավչությունը Արեւմուտքի համար: Այժմ խոսքը գնում է Վաշինգտոնի ու Մոսկվայի միջեւ իրոք լուրջ գործարքի մասին, որը ենթադրում է անմիջական գործընկերություն Մահմուդ Ահմադինեժադի ռեժիմի խարխլման եւ նրան Վաշինգտոնի համար առավել ընդունելի անձով փոխարինելու գործում: Այդ մասին հաղորդում է «Վեստի» կայքէջը:
Դժվար չէ կռահել, թե որ պետություններն առավելագույն շահ կստանան նման գործարքից, իսկ ով, հակառակը, վնասով դուրս կգա, ինչը կանդրադառնա այդ երկրների հարաբերությունների վրա ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Մոսկվայի հետ հարաբերություններում: Առաջին խմբին անկասկած կարելի է դասել Իսրայելը, հատկապես ընտրությունները շահած «Լիկուդ» աջ դաշինքը, ինչպես նաեւ Ռումինիան, որի տարածքով իրանական գազը Nabucco-ի սկզբնական նախագծի համաձայն կառաքվի Եվրոպա:
Երկրորդ խմբին կարելի է դասել Ադրբեջանն ու Թուրքիան, որպես ենթադրյալ տարանցիկ երկրներ, Վրաստանը հաշվի չի առնվում, քանի որ Nabucco-ի նույն տարբերակը նախատեսում է իրանա-հայկական-վրացական տարանցում որպես այլընտրանք թուրքականին, ինչպես նաեւ այն երկրներն ու տարածաշրջանները, որոնց Իսրայելի ու Ռումինիայի հզորացումը ոչ մի լավ բան չի խոստանում` այնսինքն` Պաղեստինը, Լիբանանն ու Սիրիան, ինչպես նաեւ Բուլղարիան, Ուկրաինան, Մոլդովան: