2 մարտի 2021 - 11:07 AMT
ԱԺ-ում սկսվել է քառօրյան․ Ընդդիմության խոսքով՝ օրակարգը չի համապատասխանում իրավիճակին

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան, պատգամավորները սկսել են մտքեր փոխանակել ներքաղաքական և հետպատերազմական իրավիճակի, պատերազմից հետո ռազմագերիների վերադարձի մասին հարցերը։

Ընդդիմադիր պատգամավորների արձանագրմամբ՝ բերված օրակարգը չի համապատասխանում ներկա իրավիճակին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի խոսքով՝ իշխանությունն այլ օրակարգ է առաջ բերում ԱԺ-ում, իսկ, օրինակ, գերիների մասին միայն մեկ հարց կա։ Նրա դիտարկմանն ի պատասխան՝ «Իմ քայլից» Հայկ Կոնջորյանն ասել է, թե Աբովյանը կարող էր մասնակցել օնլայն քննարկմանը՝ ադրբեջանցիների մոտ բարձրաձայնելով գերիների հարցը։