Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին![]() 2 մարտի 2021 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին: Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի միավորի համագործակցության շնորհիվ կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում: Տեղի պատանիները կապահովվեն անվճար նորարական կրթությամբ ու անհրաժեշտ սարքավորումներով` ինքնուսուցումն անելով տեղում, իսկ դասընթացներն ու աշխատարանները` Թումո Գյումրիում: Այստեղ կգործի Թումոյի ամբողջական կրթական փորձառությունը. ուսանողները կծանոթանան 14 կրթական ոլորտի` ռոբոտաշինությունից մինչև անիմացիա: Դասընթացների փուլում նրանց հետ կաշխատեն Թումոյի մասնագետները` ապահովելով կրթության նույն որակը, ինչ բոլոր կենտրոններում: Թումոյի ծրագիրն ախալքալաքցի պատանիների համար հասանելի է լինելու հայերեն և անգլերեն լեզուներով: Սկզբնական շրջանում ուսմանը կկարողանա մասնակցել 160 պատանի: Մոտակա շաբաթների ընթացքում կավարտվեն տարածքի վերանորոգման և տեխնիկական ապահովման աշխատանքները, իսկ գրանցման և առաջին դասերի մեկնարկը կտրվի ապրիլին: 1910 հիմնադրված Հայ օգնության միությունը անկախ, միջազգային, բարեգործական կազմակերպություն է, որը զբաղվում է հայերի և ոչ հայերի մարդասիրական, սոցիալական և կրթական կարիքներով: ՀՕՄ-ը գործում է 27 երկրում` աջակցություն ցուցաբերելով տեղական ու միջազգային համայնքներին: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական ծրագիր է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգինարի ոլորտներում: Հայաստանում ծրագիրը գործում է Երևան, Դիլիջան, Գյումրի, Ստեփանակերտ, Բերդ և Գավառ քաղաքներում: Վերջին տարիներին գործարկվել է հինգ միջազգային Թումո կենտրոն` Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Տիրանայում և Բեյրութում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |