Չի բացառվում, ոչ ընդդիմությունը համատեղ թեկնածու կներկայացնի Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարությամբ: Հայտարարության վերջին կետն ամբողջությամբ նվիրված էր Երեւանի քաղաքապետի ընտրություններին, որոնք ծրագրված են 2009թ. մայիսին: Մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ կուսակցությունը պահանջում է ապահովել Երեւանի քաղաքապետի ընտրությունների օրինականությունը, ազատությունն ու արդարությունը: Այսօր կայացած մամլո ասուլիսին ներկայացնելով սույն հայտարարությունը` «Ժառանգություն» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Անահիտ Բախշյանը վստահություն է հայտնել, որ ճիշտ կլինի ընդդիմության կողմից Երեւանի քաղաքապետի պաշտոնում համատեղ թեկնածու առաջադրել: Նրա խոսքով, ցուցակի մեջ տեղ կգտնեն ակտիվ քաղաքական եւ հասարակական ընդդիմական գործիչներ:



«Ժառանգություն» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, սակայն, ավելացրեց, որ եթե կրկնվի 2007 սցենարը, իրենք պատրաստ են միայնակ գնալ քաղաքապետի ընտրություններին:



Քաղաքական տեսկետից Գագիկ Բեգլարյանի նշանակումը «Ժառանգություն» կուսակցությունը բացասական է գնահատում: Պատգամավորները կարծում եմ, որ այդ նշանակումը կարող է օգտագործվել, որպեսզի քաղաքապետի ընտրություններն անցկացվեն այնպես, ինչպես ցանկալի է իշխանությունների համար:



«Ճիշտն ասած` ես կարծում եմ, որ անգամ Գագիկ Բեգլարյանի համար այդ նշանակումը կարող է բացասական լինել: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ նա վստահ չէր արդար պայքարում հաղթանակ տանելու հարցում»,- հայտնել է նույն կուսակցությունից պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
 Ուշագրավ
---