ՈՒկրաինայում ձերբակալվել է Ստավրոպոլի հայկական համայնքի ղեկավարի ենթադրվող մարդասպանը 6 մարտի 2009 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Հատուկ գործողության արդյունքում Խարկովի մարզի ԿՀՊՎ աշխատակիցները «Սոկոլ» արագ արձագանքման հատուկ ենթաբաժանմունքի մարտիկների մասնակցությամբ Խարկովի Կիսելեվկա գյուղում ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն (1982թ.), որը միջպետական հետախուզության մեջ էր գտնվում 2008թ.-ից 2 հանցագործությունների կատարման համար` սպանություն, գույքի կանխամտածված վնասում եւ ավազակային հարձակում: Այդ մասին հաղորդել են Ուկրաինայի ՆԳՆ Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության մամլո ծառայությունում` վկայակոչելով Խարկովի մարզի ԿՀՊՎ պետ Վլադիմիր Ֆրոլովի տեղեկատվությունը:Նրա խոսքով, հայրենիքում ռուսը մեղադրվում է կրկնակի սպանության մեջ` Ստավրոպոլի մարզի հայկական համայնքի ղեկավարի եւ նրա օգնականի: Բազմաթիվ կրակոցային վնասվածքներով երկու տղամարդկանց մարմինները ռուս իրավապաշտպանները գտան 2007թ. մայիսին: Ինչպես հաղորդել է Ֆրոլովը, ձերբակալվածի մոտ գտել են Մայիսմեկյան Սեւծովյան կազակական զորքի վարչության ատամանի հավաստագիրը: Բացի այդ, արձանագրվել է, որ ձերբակալվածը 2006-2007թթ. եղել է Չեչնիայի տարածքի մոբիլային գործողությունների հետախուզական բաժնի` «ՌԴ անվտանգության դաշնային ծառայության» հրամանատարը: Խարկովի մարզի ԿՀՊՎ ղեկավարի խոսքով, փնտրվող ռուսը բացատրել է, որ 2008թ. մայիսին հատել է ուկրաինական սահմանը էլեկտրագնացքով Դոնեցկի շրջանի Վիսելկի գյուղի մոտակայքում, որց հետո տեղափոխվել է Խարկովի մարզ: Ուկրաինայում գտնվելու ընթացքում նա ոչ մի տեղ պաշտոնապես չի գրանցվել: Սկզբում նա թաքնվել է Խարկովի տղամարդկանց մենաստանում, ապա տեղափոխվել իր բարեկամների մոտ` Կիսելեվկա գյուղ: Ներկայումս ՌԴ քաղաքացին գտնվում է Խարկովի մարզի ՆԳՆ մեկուսախցում Ուկրաինայի Քրեա-կատարողական օրենսգրքի 106-րդ հոդվածի համաձայն: Լուծվում է քրեական պատասխանատվության ենթարկելու համար նրան ՌԴ-ին հանձնելու հարցը, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |