Արման Երեմյանը հաղթել է թեկվանդոյի չեմպիոն Բիբակին 6 մարտի 2009 - 22:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր Իրանի Թեկվանդոյի ազգային բարձարգույն լիգայի շրջանակներում հայ մարզիկ Արման Երեմյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Բիբակին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի թեկվանդոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը: «Արմանն այս տարի հանդես է եկել Իրանի թեկվանդոյի ազգային բարձրագույն լիգայի առաջնությանը ֆեդերացիաների միջեւ պայմանավորվածության համաձայն: Մենք որոշեցինք, որ դա ճիշտ է, քանի որ այժմ թեկվանդոն Իրանում շատ բարձր մակարդակի վրա է, իսկ դա թույլ կտա մեր մարզիկին լավ մարզավիճակում մնալ: Արմանն այժմ հանդես է գալիս «Ջավանե» ակումբում, որի կազմում անցյալ տարի երեք հաղթական մենամարտ է անցկացրել: Իսկ «Ջավանեի» մարզիչը Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Ռահիմ Սամեհին է,-ասել է Ղահրամանյանը,-այսօր Արմանը կրկին հաղթանակ է տոնել, այս անգամ աշխարհի չեմպիոն իրանցի Բիբակի հանդեպ: Երեմյանը Եվրոպայի առաջին հայ չեմպիոնն է: Նա նվաճեց այս տիտղոսը դեռեւս անցյալ տարի: Շնորհիվ նրա նման մարզիկների Հայաստանը եվրոպակամ վարկանիշով հասավ 3 տեղի»,-հավելել է նա: Նշենք, որ Արման Երեմյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |