Էլինա Դանիելյանը կմասնակցի կանանց Գրան-պրիի առաջին փուլի մրցումներին 6 մարտի 2009 - 23:14 AMT PanARMENIAN.Net - Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը կմասնակցի կանաց Գրան-պրիի առաջին փուլին, որն այսօր մեկնարկել է Ստամբուլում: «Is Bank Ataturk Women Master Tournament» առաջին շրջանի բացման արարողությանը ներկա էր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, որն էլ ներկայացրեց հայ շախմատիստուհուն այս մրցաշարում: Մրցաշարին կմասնակցեն 12 շախմատիստուհիներ 2400 ոչ պակաս վարկանիշով` Հումպի Կոներուն (Հնդկաստան, միջազգային վարկանիշը 2621), Խոու Իֆան (Չինաստան, 2571), Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա, 2557), Պիա Քրամլինգը (Շվեդիա, 2548), Մարի Սեբան (Ֆրանսիա, 2529), Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան, 2516), Չժաո Սյուէն (Չինաստան, 2508), Ժու Չեն (Քաթար, 2496), Էլինա Դանիելյանը (Հայաստան, 2496), Շեն Յանը (Չինաստան, 2448), Զեյնաբ Մամեդյարովան (Ադրբեջան) եւ Բեթյուլ Քիմրե Իլդիզը (Թուրքիա, 2214): Մրցաշարը բաղկացած է 11 փուլերից: Առաջին փուլում, մարտի 7-ին հայ շախմատիստուհին ուժերը կչափի ֆրանսուհի Մարի Սեբայի հետ: Կանանց ՖԻԴԵ-ի Գրան պրիի մրցաշրջանը տեղի կունենա 2009-2010թթ. եւ կներառի վեց մրցաշար, որին կմասնակցեն աշխարհի 18 ուժեղագույն շախմատիստուհիները: Յուրաքանչյուր շախմատիստուհի կմասնակցի չորս մրցաշարի: ՖԻԴԵ-ի Գրան-պրիի հաղթողը 2011 թվականի վերջում կհանդիպի ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն դարձած շախմատիստուհու հետ: Այդ հանդիպումը տեղի կունենա 2010 թվականին նոկաուտ համակարգով (տասը պարտիա): Ժամանկի հսկողությունը` 90 րոպե 40 քայլի համար, այնուհետեւ 30 րոպե մինչ պարտիայի ավարտը 30 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար: Յուրաքանչյուր մրցաշարի մրցանակային հիմնադրամը կկազմի 40 հազար եվրո, իսկ 60 հազար եվրո լրացուցիչ կբաշխվի ընդհանուր ստուգարքի արդյունքում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |