Դադիվանքը նոր վանահայր ունի![]() 15 մարտի 2021 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Դադիվանքը նոր վանահայր ունի․ տեր Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամապես ծառայության է կոչվել Արցախի թեմում` որպես Դադիվանքի վանահայր։ Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Տեր Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, գործուղվել է Արցախի թեմ` որպես Դադիվանքի հոգևոր սպասավոր։ Դադիվանքում իր ծառայությունը կշարունակի նաև Մանվել սարկավագ Սարգսյանը՝ ազատվելով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունում ստանձնած պարտականություններից։ Դադիվանքի նախկին վանահայր քահանա տեր Հովհաննես Հովհաննիսյանը կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Երևանի սբ Երրորդություն եկեղեցի։ Նա առողջական խնդիրներ ունի։ «Տեր Հայրն ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո տեր Հովհաննեսը կրկին վերադառնալու է Դադիվանք»,-ասվում է գրառման մեջ։ 44-օրյա պատեազմից հետո Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները գրում էին, թե այնտեղ ուտի հոգևորական է որպես հովիվ նշանակվել, հայկական կողմից այդ լուրը հերքել էին՝ նշելով, թե հոգևորականը պարզապես այցելել է վանք։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |