Հրապարակի «Հայփոստի» շենքի տանիքում հրդեհ էր

Հրապարակի «Հայփոստի» շենքի տանիքում հրդեհ էր

PanARMENIAN.Net - Մարտի 15-ին՝ ժամը 04։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության Հրապարակում գտնվող «Հայփոստի» շենքի տանիքում ( Տիգրան Մեծ պողոտայի համար 2 շենք) հրդեհ է բռնկվել։

Այն մեկուսացվել է ժամը 06։18-ին, մարվել՝ 07։44-ին։ Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և 4-րդ հարկի բաղդադե առաստաղը՝ մոտ 100 քմ։

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---