Բաքուն լայնածավալ զորավարժություններ է սկսել․ ՀՀ-ն մարտի 16-ից ևս կսկսի![]() 15 մարտի 2021 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Մարտի 15-ին Ադրբեջանում մեկնարկել են զինված ուժերի լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ մինչև 10,000 զինծառայողի մասնակցությամբ։ Դրանք անցկացվելու են բարդ ռելիեֆով լեռնային և անտառապատ տեղանքում և կտևեն մինչև մարտի 18-ը։ Զորավարժություններում ներգրավվելու է մոտ 100 տանկ և այլ զարահատեխնիկա, մոտ 200 զենիթահրթիռային համակարգ, մինչև 30 միավոր ավիացիա, տարբեր նշանակության ԱԹՍ-ներ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու զորքերի կառավարմանը, վերախմբավորումներին, առանձին ստորաբաժանումների համագործակցությանը, ինչպես նաև փոխգործակցությանը հրթիռային, հրետանային, հատուկ նշանակության զորքերի և ավիացիայի միջև, մշակվելու են հակաահաբեկչական գործողություններ։ Մարտի 16-20-ը զորավարժություններ կանցկացվեն նաև Հայաստանում. ԶՈւ բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։ Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում է մոտ 7500 զինծառայող, մոտ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոց, մոտ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոց, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա): Ադրբեջանական բանակի զինծառայողները նաև մասնակցում են Թուրքիայում մեկնարկած զորավարժություններին, որոնք տևելու են 6 շաբաթ։Ավելի վաղ համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացվեցին Կարսում, որոնք տևեցին 2 շաբաթ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |