Գոռ Վարդանյանը՝ Պոլիտեխնիկի ռեկտոր

Գոռ Վարդանյանը՝  Պոլիտեխնիկի ռեկտոր

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Գոռ Վարդանյանը։ Ռեկտորի ընտրության երկրորդ փուլում նա ստացել է ձայների առավելագույն քանակը, գրում է Aysor.am-ը։

Մարտի 1-ին ՀԱՊՀ-ում չէր հաջողվել նոր ռեկտոր ընտրել։

Թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել 50+1 տոկոս ձայներ հավաքել։ Առաջադրվել էր վեց թեկնածու, նրանցից երկուսը՝ Արամ Միքայելյանը և Պարգև Բալջյանը, հանել էին իրենց թեկնածությունը:

Թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չէր ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել էր մեկ մարդ, Ամալյա Մխիթարյանը ստացել էր 13 կողմ ձայն, իսկ Գոռ Վարդանյանը՝ 16 կողմ ձայն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---