Նախարար․ Սպայական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար արվելու է առավելագույնը

Նախարար․ Սպայական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար արվելու է առավելագույնը

PanARMENIAN.Net - Հայաստանում արվելու է առավելագույնը՝ սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ, հայտարարել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Մարտի 15-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել պայմանագրային զինծառայողների տարիքային առավելագույն շեմը 45-ից 63-ը դարձնելու նախագծին։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը մտել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

ՊՆ-ից փոխանցում են, որ Հարությունյանը մարտի 15-ին հանդիպել է ԶՈւ ինժեներական զորքերի վարչության անձնակազմին։ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել վարչության ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է առօրյա ծառայության կազմակերպման և սոցիալական խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցերի՝ ընգդծելով, որ հետամուտ է լինելու առկա հարցերի շուտափույթ լուծմանը:

Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նաև վարչության ղեկավար կազմի հետ, որի ընթացքում քննարկվել են զորքերի ինժեներական ապահովման, սահմանագոտու ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների լրակահավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու առկա խնդրահարույց հարցերը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---