Մարուքյան․ Առաջիկա 10 օրում ԱԺ-ի լուծարումը պետք է սկսվի![]() 15 մարտի 2021 - 19:04 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, ասել է, որ, ըստ ԼՀԿ-ի՝ առաջիկա 10 օրում խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է մեկնարկի: «Հիմա ամեն ինչ անում ենք, որ կոնսենսուս լինի ոչ միայն խորհրդարանում, այլև խորհրդարանից դուրս։ Մեզ համար՝ մինչև հունիսի մեկը պետք է ընտրություններն ավարտված լինեն։ Այսինքն, առաջիկա տասն օրում ԱԺ-ի լուծարման գործընթացը պետք է մեկնարկի»,- նշել է նա, գրում է «Առավոտը»։ Մարուքյանը տեղեկացրել է նաև, որ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո որևէ այլ քննարկման չի մասնակցել։ «Ներկայացրել եմ իրավիճակից դուրս գալու մեր լուծումը։ Նախագահն այդպես է տեսնում լուծումը, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ»,- ասել է նա։ Մարուքյանն ասել է, թե չի բացառվում, որ առաջիկայում մի անգամ էլ հանդիպում լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա ասել էր նաև, որ այս փուլում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կոնսենսուսի հնարավորություն կա, բայց դեռ չի կարող հաստատ ասել՝ կոնսենսուս կա։ Մարտի 13-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում: Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |