Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն 2009 թվականի կեսերին կբարելավվի հաճախորդների տեխնիկական սպասարկումը
«Այս տարի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ ՀայաստանՓԲԸ-ն 2 մլն դոլարի չափով իր ներդրումները կուղղորդի հեռախոսային եւ ինտերնետային բանկինգի կիրառմանը», - հայտարարել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը շաբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, հաշվի առնելով Բանկի հետ տարբեր միջոցներով շփվելու հաճախորդների շահերը, ղեկավարությունը նրանց ընդառաջելու որոշում է կայացրել: «Փորձը ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում կկրճատվի անմիջականորեն Բանկի բաժանմունք դիմող հաճախորդների թիվը», - ասել է նա:
Տեխնոլոգիաների զարգացումը կհանգեցնի նրան, որ հաճախորդների մոտ նոր, առավել կատարելագործված մեթոդով բանկի հետ շփվելու պահանջ կառաջանա, պարզաբանել է Սլեյթերը: «Այդ առնչությամբ արդեն հեռախոսային բանկինգ է կիրառվել, իսկ 2009 թվականի կեսերին մեր հաճախորդները կկարողանան օգտվել նաեւ ինտերնետային բանկինգից», - հաղորդել է նա: Ինչպես նշել է գլխավոր գործադիր տնօրենը, այդ երկու նախագծի ֆինանսավորմանն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն ծրագրում է 2 մլն դոլար ուղղորդել: Ինչ վերաբերում է տեղեկատվության անվտանգությանն ու գաղտնիությանը, ապա Սլեյթերը վստահեցրել է. «Ավելի հեշտ է ստորագրությունը կեղծել, քան հիշողության մեջ ամրագրված կոդավորված համարը»: