2009 թվականին կսկսվի Իրան-Հայաստան նավթամուղի շինարարությունը

PanARMENIAN.Net - 2009 թվականին կսկսվի Թավրիզ (Իրան)-Երասխ (Հայաստան) նավթամուղի շինարարությունը, որով Թավրիզի նավթավերամշակման գործարանից պատրաստի նավթամթերքը կառաքվի Հայաստան: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, նավթամուղի առաջնահերթ նպատակը Հայաստանի ներքին կարիքների բավարարումն է, այդ թվում երկրի էներգետիկ անվտանգության բարձրացումը, տրանսպորտային ծախսերի նվազեցումն ու շուկայում մրցունակային գների ձեւավարումը:



Ավելի վաղ Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ նավթամուղի նախնական արժեքը կկազմի 200-240 մլն դոլար: Խողովակաշարի տրամագիծը կկազմի 250 միլիմետր, երկարությունը` մոտ 300 կիլոմետր, հաղորդում է www.glavred.info-ն:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---