Իսլանդիան բացում է սահմանները Covid-19-ի դեմ պատվաստվածների համար

Իսլանդիան բացում է սահմանները Covid-19-ի դեմ պատվաստվածների համար

PanARMENIAN.Net - Իսլանդիայի իշխանությունները որոշել են ազատ մուտք արտոնել կորոնավիրուսի դեմ պատվաստված բոլոր երկրների քաղաքացիների համար, ոչ միայն Եվրամիության։ Այդ մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը։

Իսլանդիա կկարողանան մուտք գործել նաև նրանք, ովքեր կկարողանան ապացուցել, որ արդեն հիվանդացել են կորոնավիրուսով։ Իսլանդիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պատվաստանյութի երկու դեղաչափ ստացած անձինք այժմ կղզի մուտք գործելիս չեն ենթարկվի հատուկ սահմանափակող միջոցների, այդ թվում՝ կարանտինի և թեստավորման:

Ըստ Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրի` երկրում հուսով են, որ աստիճանաբար կվերադառնան նորմալ կյանքի։ Դա ենթադրում է նաև ճամփորդելու հնարավորություն։

Եվրոպայի դեղամիջոցների գործակալությունը (EMA) արտոնագրել է կորոնավիրուսի դեմ Moderna, AstraZeneca, Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութերը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---