ԿԳՄՍՆ-ն Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունը կայացած չի համարում, կարող է բողոքարկել![]() 17 մարտի 2021 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը կայացած չի համարում և չի բացառում ընտրության արդյունքների բողոքարկումը, պատճառը հաշվիչ հանձնաժողովի անդամների ստորագրության թվի հետ կապված անհամաձայնությունն է, հայտարարել է նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը, փոխանցում է «Հայկական ժամանակը»: «Խնդիրն այն է, որ իրականում հաշվիչ հանձնաժողովի անդամներից միայն երկուսն են ստորագրել ընտրության արդյունքները, բայց հանձնաժողովի կողմից խորհրդի բոլոր անդամների ներկայությամբ հայտարարվել է երեք անդամի ստորագրության մասին»,- նշել է նա՝ արձագանքելով բողոքարկման հավանականության մասին հարցին։ Նա ավելացրել է, որ իրականում, ըստ փաստաթղթերի` այդ արձանագրությունը ստորագրել է միայն երկու հոգի, այսինքն՝ 5 հոգանոց հաշվիչ հանձնաժողովից միայն երկուսն են ստորագրել: «Երբ լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը հոգաբարձուների խորհրդից ստանա համապատասխան պաշտոնական գրությունը, ըստ այդմ, նախարարությունը կկայացնի իր որոշումն իրավական հարթության վրա»,- ասել է նա։ Մարտի 15-ին Պոլիտեխնիկի ռեկտոր էր ընտրվել Գոռ Վարդանյանը: Մարտի 1-ին ՀԱՊՀ-ում չէր հաջողվել նոր ռեկտոր ընտրել։ Թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել 50+1 տոկոս ձայներ հավաքել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |