Շոյգու․ Հուսով եմ՝ եկել է ժամանակը, որ ՀՀ-ն և Ադրբեջանն անցնեն երկկողմ շփումների![]() 17 մարտի 2021 - 12:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, խոսելով ՌԴ և Թուրքիայի գործակցության մասին, ասել է, որ դա շատ բարդ, բայց արդյունավետ աշխատանք է։ Նա հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված ռուս-թուրքական գործակցությունը։ «Դա շատ բարդ օպերացիա է։ Միայն այդպես կարող եմ անվանել, քանի որ գործի էին դրվել հսկայական քանակի փաստարկներ, տարրեր, դրդապատճառներ»,-ասել է նա ղազախական TengriNews-ին հարցազրույցում։ Շոյգուն հույս է հայտնել, որ եկել է ժամանակը, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն անցնեն երկկողմ շփումների և սկսեն միմյանց հետ խոսել։ «Այստեղ շատ բան, իհարկե, կախված է ՌԴ և Թուրքիայի հարաբերություններից։ Նաև նոր դերակատարներ են հայտնվում, հին հարևանները, բայց իրենց առաջարկներով։ Ես նկատի ունեմ Իրանին։ Դա և ենթակառուցվածքների զարգացումն է, և երկաթուղին, և հիդրոէներգետիկա,ն և տրասպորտային հաղորդակցությունը։ Հարցերը շատ են»,-ասել է նա։ Ըստ նրա` ՌԴ-ն ու Թուրքիան կարողանում են փոխզիջումներ գտնել նույնիսկ այնտեղ, որտեղ դա անհնար է թվում։ «Օրինակ, ապառազմականացման Իդլիբի գոտին։ Ընդհանրապես, ապառազմականացված գոտիների ստեղծումը Սիրիայում, մեր կարծիքով, նման տիպի հակամարտությունների կարգավորման նոր էջ է և նոր մեխանիզմ»,- ասել է նա։ Նա նշել է, որ համատեղ աշխատանքը Թուրքիայի հետ բարդ է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Թուրքիան և Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման մշտադիտարկման համատեղ կենտրոն են ստեղծել։ Կենտրոնն աշխատում է բացառապես հեռավար՝ վերահսկման տեխնիկական միջոցների՝ ԱԹՍ-ների և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |