ԱՆ-ն Covid-19-ի պատճառով 2021-ին արդեն 2․4 մլրդ դրամ է ծախսել![]() 17 մարտի 2021 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Covid-19-ի համավարակով պայմանավորված՝ 2021 թվականի հունվարից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Առողջապահության նախարարությունը 2․4 մլրդ դրամ է ծախսել, 1․2 մլրդ-ից ավելին միայն՝ վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման վրա։ Նախարարությունից ներկայացրել են երկրում կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում իրականացրած ծախսերի մասին տեղեկություններ։ Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումները կազմել են 733 մլն դրամից ավելի։ Համավարակի օրերին բուժաշխատողներին պարգևատրելու վրա ծախվել է 22 մլն դրամ, պաշտպանիչ միջոցներով հագեցվածության համար հատկացվել է 13 մլն դրամից ավելի։ ԱՆ-ն ներկայացրել է բացառապես իր կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Նախարարությունից ասում են՝ համավարակի պատճառով ծախսերը շարունականան բնույթ են կրում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |