Գարեգին Բ-ն չի մասնակցել Համահայկականի հոգաբարձուների խորհրդի նիստին․ Արկադի Ղուկասյանը միանում է Քոչարյանի հայտարարությանը

Գարեգին Բ-ն չի մասնակցել Համահայկականի հոգաբարձուների խորհրդի նիստին․ Արկադի Ղուկասյանը միանում է Քոչարյանի հայտարարությանը

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին, PanARMENIAN.Net ին ասացին Մայր աթոռից։

Էջմիածնից փորձել էինք ճշտել՝ արդյոք Վեհափառը տեղյակ է Հիմնադրամի՝ մարտի 16-ի հայտարարությունից, որտեղ նշվում է, որ պատերազմի ընթացքում հանգանակված միջոցները նպատակային են ծախսվել և արդյոք նա ստորագրում է դրա տակ։

Մայր աթոռից միայն արձագանքել են, որ Գարեգին Բ-ն չի մասնակցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին։

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ևս անդրադարձել է Հիմնադրամի հայտարարությանն ու հաշվետվությանը՝ նշելով, որ միանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետին, որ 52 մլրդ դրամն անհրաժեշտ է ձևակերպել որպես կառավարության պարտք Հիմնադրամին։

Մարտի 15-ի նիստից հետո Քոչարյանը հայտարարել էր, թե Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիր կա։ Նրա խոսքով՝ վարչապետը միանշանակ հայտարարել է, որ այդ գումարը մուտքագրվել է բյուջե, անհնար է հստակեցնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։

Երկրորդ նախագահը հիշեցրել է, որ Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---