Հայաստանի ազգային պատկերասրահը նոր տնօրեն ունի![]() 17 մարտի 2021 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Մարինա Հակոբյանը նշանակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն: Մինչև այս Հակոբյանը զբաղեցնում էր Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը։ Պատկերասրահի նախկին տնօրեն Արման Ծատուրյանը դադարեցրել է պաշտոնավարումը 2020-ի հունիսին։ «Հեռանկարային գաղափարների, ստեղծագործ ծրագրերի, արդիական նախագծերի, ինչպես նաև բազմակողմանի և արդյունավետ համագործակցությունների նոր շրջափուլ է սկսվում 100-ամյա պատմություն ունեցող մեր թանգարանում»,- ասվում է թանգարանի հաղորդագրութան մեջ։ Պատկերասրահի հիմնադրման 100-ամյա հոբելյանի շրջանակում մշակութային մի շարք միջոցառումներ և ծրագրեր կիրականացվեն։ 1921 թվականին Երևանի Աստաֆյան (Աբովյան) փողոցում՝ Արական գիմնազիայի երկհարկանի տուֆակերտ շենքում, հիմնադրվել է Կերպարվեստի պետական թանգարանը, որը 1991 թվականից կոչվում է Հայաստանի ազգային պատկերասրահ։ Մոտ 40,000 մշակութային արժեքներից յուրաքանչյուրը՝ ամենահին ցուցանմուշից (մ․թ․ ա․ 1-ին հազարամյակ) մինչև Կոմիտասին պատկերող խորհրդանշական դիմանկար (2019), ուրույն վկայությունն է իր ժամանակաշրջանի: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |