Թուրքիայում հայկական գերեզմանատան վրա խանութներ են կառուցում. Փայլանին թույլ չեն տվել մտնել տարածք![]() 17 մարտի 2021 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանին մարտի 16-ին թույլ չեն տվել մտնել Անկարայի Ուլուս թաղամասում գտնվող տարածք, որտեղ Թուրքիայի կառավարության բնակարանաշինության զարգացման վարչությունը շինարարություն է իրականացնում պատմական հայկական գերեզմանատան վրա, փոխանցում է Bianet-ը: Պատգամավորը մի խումբ անձանց հետ ցանկացել է տեղում ծանոթանալ իրականացվող շինաշխատանքներին, բայց նրանց թույլ չեն տվել տարածք մտնել։ Նա ստիպված է եղել արգելապատնեշների մոտ հայտարարություն անել։ «Այս հողերում ապրող հայերն արտաքսվել են այստեղից: Անարգանքի են ենթարկվել ոչ միայն ապրողները, այլև մահացածները: Այստեղ ապրած հայ ժողովուրդն իր սիրելիներին աղոթքներով թողել է հանգչելու այստեղ՝ շիրմաքարեր դնելով: Իսկ հիմա շիրիմների վրա բետոն է լցվում: Ո՞ր խիղճը կարող է ընդունել սա», - ասել է նա։ Ավելի վաղ Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղից ահազանգել էին, որ Անկարայի Ուլուս թաղամասում խանութներ են կառուցելու պատմական հայկական գերեզմանատան վրա: Ճարտարապետական պալատից, հղում անելով պատմական աղբյուրներին, նշել էին, որ տարածքը եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանատուն: Նշվել էր նաև, որ անօրինական փորման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, որոնք ուսումնասիրման են տարվել Անատոլիական քաղաքակրթությունների թանգարան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |