Բայդենը դրական է պատասխանել Պուտինին մարդասպան համարելու մասին հարցին![]() 17 մարտի 2021 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ անձամբ է զգուշացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետևանքների մասին, եթե բացահայտվի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության փաստը։ Այդ մասին նա ասել է ABC News-ին հարցազրույցում։ Լրագրողը Բայդենին հարցրել է ԱՄՆ հետախուզության այն հայտարարության մասին, որ որոշ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, միջամտել են նախագահական ընտրություններին։ Բայդենն ի պատասխան ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ հունվարի վերջին։ «Մենք երկար խոսակցություն ունեցանք․․․ Ես նրան բավականին լավ եմ ճանաչում։ Ասացի․ «Ես ձեզ լավ եմ ճանաչում, դուք էլ ինձ։ Եթե ես պարզեմ, որ դա տեղի է ունեցել, պատրաստ եղեք», - մեջբերում է ՌԲԿ-ն։ «Նա պատասխան կտա դրա համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Լրագրողը հարցրել է․ «Ուրեմն՝ ճանաչում եք Պուտինին։ Կարծում եք՝ նա մարդասպա՞ն է»: Բայդենն ասել է․ «Մմ-մ, այո»։ Միաժամանակ Բայդենն ասել է, որ «կարելի է երկու գործ միաժամանակ անել» և համագործակցել այն ոլորտներում, որտեղ «համատեղ աշխատանքն ընդհանուր շահերից է բխում»։ Որպես օրինակ նա նշել է ՌԴ հետ Ռազմավարական սպառազինության սահմանափակման մասին պայմանագիրը երկարացնելու որոշումը։ Մարտի 16-ին ԱՄՆ Ազգային հետախուզության վարչությունը մարտի 16-ին զեկույց է հրապարակել, ըստ որի 2020թ․ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ՌԴ կողմից կիբերհարձակումների փորձեր ընտրական ենթակառուցվածքների վրա չեն գրանցվել, սակայն ՌԴ իշխանությունները Բայդենի «սևացման» արշավ են կազմակերպել։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |