19 մարտի 2021 - 11:09 AMT
Իսպանիայում օրինականացրել են էվթանազիան

Իսպանիայում օրենք են ընդունել էվթանազիայի օրինականացման մասին։ Իսպանիան եվրոպական 4-րդ երկիրն է, որոտեղ դա արտոնվել է, գրում է BBC-ն։

Օրինագիծը հավանություն է ստացել Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատում՝ կենտրոնամետ և ձախակողմյան կուսակցությունների աջակցությամբ։

Ակնկալվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի արդեն հունիսին։

Ընդունված օրենքով թույլատրվում է «լուրջ և անբուժելի» հիվանդություններով տառապող տարեց անձանց, որոնք «անասելի տառապանքներ են կրում», որոշում կայացնել կյանքից հեռանալու մասին։ Մինչ օրենքի ընդունումը կյանքից կամավոր հեռանալուն նպաստելը կարող էր 10 տարվա ազատազրկման բերել։

Նշվում է, որ պահպանողական և կրոնական խմբերը դատապարտել են օրենքի ընդունումը։

Էվթանազիան օրինական է նաև Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում, Կանադայում և Կոլումբիայում։

Photo. Reuters