19 մարտի 2021 - 16:54 AMT
Եվրոպան վերսկսում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպնիան և մի շարք այլ երկրներ վերսկսում են AstraZeneca պատվաստանյութի կիրառումը Եվրոպայի դեղամիջոցների գործակալության (ЕМА) եզրակացությունից հետո, որը հետազոտել է պատվաստանյութով պատվաստվելուց հետո տրոմբերի առաջացման դեպքերը։

ЕМА-ն կապ չի հայտնաբերել տրոմբոզի և AstraZeneca-ով պատվաստումների միջև, ուստի այդ դեղամիջոցի կիրառումը կասեցրած մի շարք երկրներ վերսկսում են պատվաստումները, գրում է BBC-ն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հորդորել է շարունակել պատվաստանյութի կիրառումը։

Բրիտանիայում AstraZeneca-ի կիրառումը չէր դադարեցվել՝ մարտի 19-ին պատվաստանյութի առաջին դեղաչափը կստանա վարչապետ Բորիս Ջոնսոնը։

ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում արդեն 17 մլն մարդ է պատվաստվել AstraZeneca պատվաստանյութի դեղաչափով։ Վերջին օրերին պատվաստվածների մոտ տրոմբերի առաջացման մոտ 40 դեպք է գրանցվել։ Ըստ ЕМА-ի, դա ավելի չէ, քան ընդհանուր առմամբ բնակչության շրջանում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ևս ձեռք է բերելու AstraZeneca-ի պատվաստանյութը։ Պատվաստվելու է բնակչության 3 տոկոսը։ Նախատեսվում է, որ առաջին փուլում կպատվաստվեն ծերանոցների բնակիչները, բուժաշխատողները, սոցկենտրոնների աշխատակիցներն ու 65-ն անց անձինք, ինչպես նաև 16-34 տարեկան քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ։

Photo. Reuters