Թանկյանի նոր տեսահոլովակը՝ «Էլեկտրիկ Երևանի» կադրերով![]() 19 մարտի 2021 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հրապարակել է Electric Yerevan երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակն ամբողջությամբ կազմված է 2015-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների կադրերով։ «Այն գրվել է 2015 թվականին՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան»-ի բողոքի ցույցերից, որտեղ մարդիկ դեմ էին դուրս եկել կառավարության կողմից էլեկտրականության գների բարձրացման առաջարկին: Գնի բարձրացումը չեղարկվեց, մարդիկ հաղթող դուրս եկան»,- ավելի վաղ թվիթերյան միկրոբլոգում գրել էր Թանկյանը։ Երաժիշտ, սակայն, սխալվել է․ էլեկտրաէներգիայի գնի վերանայում 2015-ի ցույցերից ու ակցիաներից հետո ՀՀ-ում չի եղել։ Երևանում 2015 թվականի հունիսի 19-ից 23-ը ընկած ժամանակահատվածում բազմաթիվ քաղաքացիներ բողոքում էին էլետրաէներգիայի թանկացման դեմ։ Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ոստիկանությունը խաղաղ ցուցարարների դեմ կիրառել էր ջրցան մեքենաներ, որոշ քաղաքացիներ հոսպիտալացվել էին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |