Էրդողանն անթույլատրելի է համարում Բայդենի խոսքերը Պուտինի մասին![]() 19 մարտի 2021 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անթույլատրելի է համարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։ «Անթույլատրելի են ՌԴ նախագահի հասցեին նման հայտարարությունները։ Պարոն Պուտինը շատ խելացի և էլեգանտ պատասխան է տվել»,-ասել է Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։ Բայդենը ABC հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ ՌԴ ղեավարությունը պետք է պատասխան տա ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ին վերագրվող միջամտության համար։ Բացի այդ Բայդենը դրական պատասխան է տվել ան հարցին, թե արդյոք Պուտինին «մարդասպան» (killer) է համարում։ Պուտինն ի պատասխան առաջարկել է Բայդենին բաց երկխոսության գնալ ուղիղ եթերում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ ՌԴ պաշտոնակցի հետ զրուցելու ԱՄՆ նախագահի մտադրության մասին։ Ինքը Բայդենը չի պատասխանել նման խոսակցության հավանականության մասին հարցին։ Մարտի 16-ին ԱՄՆ Ազգային հետախուզության վարչությունը մարտի 16-ին զեկույց է հրապարակել, ըստ որի 2020թ․ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ՌԴ կողմից կիբերհարձակումների փորձեր ընտրական ենթակառուցվածքների վրա չեն գրանցվել, սակայն ՌԴ իշխանությունները Բայդենի «սևացման» արշավ են կազմակերպել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |