Ստեփանակերտի ԲԿ-ում Թուրքիայի քաղաքացու են բուժել

Ստեփանակերտի ԲԿ-ում Թուրքիայի քաղաքացու  են բուժել

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի ԲԿ-ում ռուս խաղաղապահների հոսպիտալից տեղափոխված Թուրքիայի քաղաքացուն դուրս են բերել կարդիոգեն շոկից և բուժօգնություն ցուցաբերել, տեղեկացնում է Արցախպրեսը։

Մարտի 18-ին ժամը 17:09-ին Արցախի առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ օգնության բժշկական կայան» ահազանգ է ստացվել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորական հոսպիտալում է գտնվում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Մեհմադ էսսեն Հասանին՝ «Սուր կորոնար համախատանիշ, սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի թրթռում, կարդիոգեն շոկ, սրտամկանի տարած ինֆարկտ» ախտորոշումով:

Հիվանդը տեղափոխվել է ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր միջոցառումները: Հիվանդը դուրս է բերվել կարդիոգեն շոկից, բուժսպասարկում ստացել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ մնացել է մինչև մարտի 19-ը ժամը 13:00:

Վիճակը կայունանալուց հետո դուրս է գրվել և հանձնվել Ռուսական խաղաղապահ զորակազմին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---