Արցախում ծառայողների ծնողները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Փոխհամաձայնություն կա, գոհ ենք

Արցախում ծառայողների ծնողները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Փոխհամաձայնություն կա, գոհ ենք

PanARMENIAN.Net - Արցախում ծառայող զինվորների ծնողները մարտի 22-ին կրկին հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանց խոսքով՝ հանդիպման արդյունքից գոհ են, փոխհամաձայնություն կա, փոխանցում է «Ա1+»-ը։

«Բոլոր հարցերի շուրջ այժմ փոխհամաձայնություն կա և մեր բարձրացրած բոլոր խնդիրների շուրջ քննարկումներն ընթացքի մեջ են»,-մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո հայտարարել է ծնողներից մեկը։

Արցախում ծառայող ժամկետայինների ծնողները կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ նույն պահանջով․ 44 օր պատերազմում կռված ու հետպատերազմյան ծանր օրեր ապրած զինվորների ծառայության ժամկետի կրճատում՝ նվազագույնը 6 ամսով։

Ծնողների խոսքով՝ երեխաներն առողջական խնդիրներ ունեն, սակայն համապատասխան հետազոտություններ էլ չեն անցնում։ Բացի դրանից, հոգեբանական լուրջ խնդիրներ էլ են առաջացել։

Ավելի վաղ՝ մարտի 19-ին ևս ծնողներից մի քանիսը հանդիպել էին վարչապետ Փաշինյանի հետ։ Վերջինս հայտնել էր, թե քննարկումներ կլինեն, սակայն միայն երկու շաբաթից կարող են ասել՝ հստակ ինչ քայլեր կձեռնարկեն։ Այս պատասխանը նրանց չէր բավարարել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---