Փոխնախարար․ Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի երկարաձգումը շարունակում ենք քննարկել![]() 22 մարտի 2021 - 18:17 AMT PanARMENIAN.Net - էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Թուրքիայից ապրանքների ներկրման էմբարգոն երկարաձգելու շուրջ քննարկումները շարունակվում են։ 2021-ի հունվարի 1-ից Հայաստանում Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելք է գործում։ «Էմբարգոն կարճ հատված է գործում, չենք կարող դեռ գնահատել փոփոխությունները։ Բայց կատաստրոֆիկ հարված չենք տեսնում, և արգելքը երկարաձգելու խոսակցությունները գնում են», - ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։ Նախարարը նշել է, որ Հայաստանում, ինչպես և Ադրբեջանում, պատերազմից հետո ներդրումային միջավայրը վատացել է, բայց երկիրը դեռ ունի իր խաղաքարտերը։ «Հայաստանը հետաքրքիր է ներդրողներին իր աշխատաշուկայի որակով, ԵԱՏՄ շուկա ունենալով, համեմատաբար թափանցիկ աշխատելաոճով։ Կարճաժամկետ է այս խնդիրը», - ասել է նա։ Կառավարությունը 2020թ․ հոկտեմբերի 20-ին ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա, այն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 31-ին, գործում է 6 ամիս: 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ապանքների ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է մոտ $270 մլն։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |