ՀԱԿ-ը դեռ կքննարկի արտահերթին մասնակցելու հարցը![]() 22 մարտի 2021 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) դեռ կքննարկի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը։ Այդ մասին հայտարարել է ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը «Արտահերթ ընտրություններ. նոր Ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեշտություն» թեմայով առցանց քննարկման ժամանակ։ Նա նշել է, որ ՀԱԿ-ը դեռ հայտարարությամբ հանդես չի եկել և չի ասել՝ կմասնակցի արտահերթ ընտրություններին, թե ոչ, տեղեկացնում է Factor.am-ը։ «Մենք տվել ենք գնահատական Ընտրական օրենսգրքի շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին մասնակցությանը, ՀԱԿ-ը դեռ կքննարկի այդ հարցը»,- ասել է Աբրահամյանը: Ավելի վաղ ՀԱԿ-ը, մեկնաբանելով արտահերթ ընտրություններ անցնացնելու մասին լուրը, նշել էր, որ «գործող Ընտրական օրենսգրքով՝ «ռեյտինգային» ընտրակարգի պահպանմամբ արտահերթ ընտրությունների գնալն ընդամենը ծառայելու է խորհրդարանական կուսակցությունների կոնյունկտուրային շահերին և հրահրելու նոր քաղաքական ճգնաժամեր»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։ Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ դեռևս փաստ չէ, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու, իսկ եթե տեղի ունենան կարող են լինել ոչ թե ելք ստեղծված իրավիճակից, այլ նոր ճգնաժամի սկիզբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |