Բադասյան․ Կարծում եմ՝ ՀՀ-ին ավելի հարմար է մաքուր համամասնական ընտրակարգը![]() 22 մարտի 2021 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ քաղաքական ուժերի, հասարակության շրջանում կոնսենսուսի առկայության պայմաններում, եթե Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տեղի ունենան հնարավորինս արագ, ապա որևէ խոչընդոտ չի լինի, որ հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններն իրականացվեն մաքուր համամասնական համակարգով։ «Մենք համապատասխան դիրքորոշումը կարտահայտենք: Բայց կարծում եմ, որ երկար ժամանակ թե քաղաքական ուժերի շրջանում, թե քաղհասարակության դիրքորոշումը, թե մեր հանրության մեծամասնության դիրքորոշումը՝ իմ զգացողությամբ, այն է, որ ռեյտինգային համակարգը ամենահարմար համակարգը չէ ՀՀ-ի համար: Տարիներ շարունակ ռեյտինգային համակարգը համարվել է քողարկված մեծամասնական համակարգ: Իսկ մեզ նման երկրի համար, կարծում եմ, ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է ու ավելի նպաստում է քաղաքական բանավեճի կայացմանը, երբ լինում է մաքուր համամասնական համակարգ: Եվ այս մասով մենք քննարկումները շարունակում ենք»,- ասել է Բադասյանը, փոխանցում է «Ազատությունը»: Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է հասցնել մինչև հունիսի 20-ն Ընտրական նոր օրենսգիրք ընդունել՝ նախարարը նշել է, որ դա «տեխնիկապես հնարավոր է ընդունել շատ արագ»: Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Նման որոշման մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մարտի 18-ին՝ խորհրդարանական ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումից հետո։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |