Նեո հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում

Նեո հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում

PanARMENIAN.Net - Նեո հովազին շարունակում են ֆիքսել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) թակարդ-տեսախցիկները։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից հայտնում են, որ հովազ Նեոն արդեն երկար ժամանակ գտնվում է մասնավոր կերպով պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, որտեղ և 2020-ին նկարահանվել է կովկասյան հովազի հավանաբար էգ առանձնյակ՝ Նովան։

«Հովազի այս երկու առանձնյակի երկարատև գտնվելը CWR տարածքում լավագույն վկայությունն է մասնավոր պահպանվող տարածքի մոդելի արդյունավետության։ CWR-ը առաջին մասնավոր պահպանվող տարածք է Հարավային Կովկասում, որը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից»,-մեկնաբանել են հիմնադրամից։

2020-ի վերջին CWR տարածքում թակարդ-տեսախցիկների կողմից նկարահանվել էր հովազի նոր՝ մինչ այժմ չֆիքսված առանձնյակ, որը հավանաբար էգ է։ Նույն ժամանակահատվածում նույն տարածքում է գտնվել նաև Նեո հովազը։

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գործընկեր կառույցների հետ միասին լիահույս է, որ Նեոյի և Նովայի հանդիպումը ստացվել է»,- նշվում է հիմնադրամի հայտարարության մեջ։

Կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է: Հիմնադրամից ասում են՝ այն, որ կենդանու շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---