Բաբլոյանի խափանման միջոցը վերացվել է

Բաբլոյանի խափանման միջոցը վերացվել է

PanARMENIAN.Net - Դատարանը վերացրել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի խափանման միջոցը, այն էր՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Կայացավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի վերաբերյալ ծայրահեղ անհիմն, իրավունքից դուրս գտնվող քրեական գործով հերթական նիստը, որի արդյունքում դատավոր Մանուկյանը որոշեց բավարարել իմ միջնորդությունը և վերացնել Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Նիստի ընթացքում միջնորդություն էի ներկայացրել Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին առհասարակ վերացնելու մասին»,- ասվում է գրաման մեջ։

Հիմքերից մեկն այն էր, որ 2020-ից մինչ օրս պարոն Բաբլոյանը 4 անգամ թույլտվություն էր ստացել կարճ ժամանակով մեկնելու Հայաստանից և դրանցից երեքի դեպքում մեկնել է և սահմանված ժամկետից շուտ վերադարձել։

«Իսկ մեկ դեպքում, որն ի դեպ տրամադրվել էր 2020 թվականի մարտ ամսին մեկնելու վերաբերյալ և հենց Գլխավոր դատախազության կողմից՝ նախաքննության փուլում առհասարակ չէր օգտվել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։

Չնայած այս հանգամանքներին՝ դատախազությունը ինչպես միշտ առարկեց միջնորդությանը, սակայն դատարանը իրապես իրացրեց արդարադատություն։ Իրավապահ մարմինները պետք է գիտակցեն, որ խափանման միջոցը «բոլոր դեպքերում» կիրառելու համար չէ, այն պետք է ունենա իրական հիմքեր, իսկ եթե դրանք չկան՝ պարզապես ենթակա է վերացման»,- ասվում է գրառման մեջ։

ԱԺ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով` իշխանության յուրացման և պաշտոնական կեղծիքի։ Ըստ դրանց` 2018-ի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015-ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր մոտ 40 օր, մի խումբ պաշտոնատար անձինք այդ պաշտոնում իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ, զավթել են իշխանությունը՝ Հրայր Թովմասյանին 2018-ի մարտի 21-ին նշանակելով ՍԴ նախագահ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---