Կոնգրեսական․ Հայ գերիների խոշտանգումը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է![]() 24 մարտի 2021 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր վայրկյանը երկարացնում է հայ գերիների տառապանքներն Ադրբեջանում և ժամանակն է վճռական գործողությունների, հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ անդրադառնալով հայ ռազմագերիների մասին Human Rights Watch-ի զեկույցին։ «Ադրբեջանի զինված ուժերը բռնությունների են ենթարկել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: 200 ռազմագերի անօրինական կերպով դեռ պահվում է Ադրբեջանում և ռիսկ կա հետագա բռնությունների: Հայ ռազմագերիներին խոշտանգումների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը ֆեյսբուքյան իր էջում։ Շիֆը հիշեցրել է, որ ավելի վաղ բանաձև է ներկայացրել, որով կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Կոնգրեսականը նաև ԱՄՆ պետդեպարտամենտին հորդորել է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը և վերականգնել ադրբեջանական ղեկավարության մասնակցությունը։ Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմից հետո հայ գերի իրենց կողմում չի մնացել, այդ երկիրը հայ զինծառայողներին ու կամավորներին որպես ահաբեկիչ է ներկայացնում։ Photo. Getty Images ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |