ՀՀ-ում Covid-19-ի 1164 նոր դեպք կա, փաստացի բուժվողները՝ 12,000-ից ավելի![]() 24 մարտի 2021 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 186,184-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1164-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 17 դեպք է գրանցվել, 14-ը՝ կորոնավիրուսից, և 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3398 դեպք կա, այլ պատճառով՝ 865։ Ապաքինվել է ևս 313 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 169,485 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 12,436-ի: Մարտի 23-ին 5330 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 817,406 թեստավորում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |