Մինչև 3-6 մլն դրամի տուգանք՝ վիրավորանքի ու զրպարտության համար․ Նախագիծն ընդունվել է

Մինչև 3-6 մլն դրամի տուգանք՝ վիրավորանքի ու զրպարտության համար․ Նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը կավելանա:

Ըստ դրա՝ վիրավորանքի համար կսահմանվի մինչև 3 մլն դրամ տուգանք, զրպարտության` մինչև 6 մլն:

Նախագիծը հեղինակել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյան։

Գործող օրենքով վիրավորանքի համար սահմանված էր մինչև 1 մլն դրամ, զրպարտության համար` 2 մլն դրամ փոխհատուցում: Ավելի վաղ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին` նշելով, որ պետք է տուգանքի չափը նվազեցվի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---