ԵՄ երկրները հավանություն են տվել պատվաստման կանաչ հավաստագրի նախագծին

ԵՄ երկրները հավանություն են տվել պատվաստման կանաչ հավաստագրի նախագծին

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները հավանություն են տվել պատվաստման կանաչ հավաստագրի նախագծին, որը ներկայացրել էր Եվրահանձնաժողովը, սակայն մինչև ամառ այն կյանքի կոչելու համար երկրները պետք է մեծ աշխատանք տանեն։ Այդ մասին հայտարարել է ԵՀ փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը։

Ըստ Եվրահանձնաժողովի նախագծի՝ պատվաստման նոր կանաչ հավատսագիրը կամ «կանաչ թվային անցաթուղթը» 3 փաստաթուղթ է միավորելու՝ պատվաստման հավաստագիրը, Covid-19-ով հիվանդացած լինելու մասին փաստաթուղթը, որի արդյունքում մարդը բնական միջոցով է ժամանակավոր իմունիտետ ձեռք բերել, ինչպես նաև վերջին թեստերի մասին վկայականը։

Շեֆչովիչը նշել է, որ ԵՀ-ն թույլ չի տա, որ ԵՄ-ում պատվաստման հատկանիշով խտրականություն առաջանա, գրում է ՏԱՍՍ-ը։

Կանաչ հավաստագրի թեման քննարկվելու է ԵՄ ղեկավարների մարտի 25-26-ի տեսակոնֆերանսում։

Ըստ Շեֆչովիչի՝ «կանաչ անցաթուղթը» նախատեսվում է ստեղծել մինչև հունիս, իսկ բնակչության գոնե 70%-ին հնարավոր կլինի պատվաստել օգոստոսի վերջից ոչ շուտ։ Ընդ որում, ըստ Շեֆչովիչի՝ այդ ցուցանիշն էլ երաշխավորված չէ, քանի որ պատվաստանյութերի մատակարարները միշտ չէ, որ հստակ պահպանում են առաքման ժամկետները։

Այսպիսով, եթե ԵՄ կանաչ անցաթուղթը չափից ավելի մեծ արտոնություններ տրամադրի ԵՄ պատվաստված քաղաքացիներին, հատկապես՝ զբոսաշրջության և ուղևորությունների ոլորտում, ամառային արաձկուրդների շրջանոմ դա կարող է սոցիալական սուր հակասություններ առաջացնել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և մի շարք այլ երկրներ վերսկսում են AstraZeneca պատվաստանյութի կիրառումը Եվրոպայի դեղամիջոցների գործակալության (ЕМА) եզրակացությունից հետո, որը հետազոտել է պատվաստանյութով պատվաստվելուց հետո տրոմբերի առաջացման դեպքերը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---