Էլեկտրոնային ԶԼՄ-ներում վիճակախաղերի գովազդի ժամային սահմանափակում կլինի

Էլեկտրոնային ԶԼՄ-ներում վիճակախաղերի գովազդի ժամային սահմանափակում կլինի

PanARMENIAN.Net - Էլեկտրոնային լրատվամիջոցներում վիճակախաղերի գովազդի ժամային սահմանափակում կկիրառվի։ Այդ մասին ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասել է Ազգային ժողովում «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ։

Առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Նշված վերահսկողությունը մշտադիտարկման միջոցով իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն:

Պահանջը վերաբերելու է վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղերի և խաղատների գովազդների համար սահմանված պահանջների խախտումներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---