Փաշինյան․ ԱԺ արտահերթը կանցկացվի համամասնական ընտրակարգով![]() 24 մարտի 2021 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական մեծամասնությունը որոշել է, որ արտահերթ ընտրույթունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է Ազգային ժողովում։ Նա ասել է, որ բոլոր քննարկումներում հարցրել է իր գործընկերներին, թե ինչ կարծիք ունեն ընտրակարգի վերաբերյալ՝ ռեյտինգայինով, թե առանց դրա։ Վարչապետը նշել է նաև, որ խոսակցություններից պարզ է դարձել՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների համար երկու տարբերակն էլ ընդունելի են։ «Նրանք այս հարցն, այսպես ասած, թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը։ Այսինքն՝ իրենք խնդիր չունեն, վարկանիշայինը լինի, թե՝ ոչ», - ասել է վարչապետը։ Փաշինյանը հավելել է, որ խորհրդարանական մեծամասնությունը, քննարկելով այդ հարցը արտախորհրդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ, որոշում է կայացրել գնալ ընտրությունների համամասնական ընտրակարգով՝ առանց վարկանիշային ցուցակի։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշել է հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը։ Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |