Փոխվարչապետ․ Քննարկվում է ԽՍՀՄ տարիներին գործող երկաթգծերի, ճանապարհների վերականգնումը![]() 24 մարտի 2021 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է, որ տրանսպորտային ապաշրջափակման շրջանակում քննարկվում է խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների՝ երկաթգծերի, ճանապարհների վերականգնման հարցը, բոլոր հնարավոր ուղղություններով։ Ըստ փոխվարչապետի, առաջընթաց կա, բայց դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ։ Գրիգորյանը հավելել է, որ մտադիր էին մինչև մարտի 1-ը զեկույց ներկայացնել, սակայն առաջացել է հավելյալ փորձագիտական աշխատանքների կարիք։ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման նպատակով ստղծվել է եռակողմ աշխատանքային խումբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների ղեկավարությամբ։ Գործում է նաև երեք ենթախումբ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |