Ի՞նչը կարող է ստիպել Թուրքիային բացել սահմանը մեկուկես տարվա ընթացքում 9 մարտի 2009 - 19:12 AMT PanARMENIAN.Net - «Մեկ ամսվա ընթացքում որոշակի լուրջ առաջընթաց կլինի հայ-թուրքական հարաբերություններում, իսկ մեկ կամ մեկուկես տարի անց կձեւավորվի դրական մոտեցումը սահմանի բացման հանդեպ»,- հայտնել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր, Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա կարծիքով, Թուրքիան ձգտում է Եվրամիություն, իսկ ԵՄ երկրները չեն ճանաչում փակ սահմաններ:Բացի դրանից, Գալուստ Սահակյանը նշել է, որ Թուրքիայի կողմից առաջադրվող նախապայմաններն անընդունելի են մեզ համար: «Հայկական կողմից նախապայմաններ չկան, եւ մենք պատրաստ ենք բանակցություններին»,- ասել է Սահակյանը` պատասխանելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են: Հայ-թուրքական սահմանը Անկարայի կողմից փակվել է 1993թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |