1 օրում կորոնավիրուսով վարակված 37 պացիենտ է մահացել

1 օրում կորոնավիրուսով վարակված 37 պացիենտ է մահացել

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 196,044-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1192-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 37 դեպք է գրանցվել, 23-ը՝ կորոնավիրուսից, և 14 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3575 դեպք կա, այլ պատճառով՝ 918։

Ապաքինվել է ևս 856 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 175,401 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 16,150-ի:

Ապրիլի 2-ին 4976 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 869,652 թեստավորում։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---