ԶԼՄ․ Գերմանիան մտադիր է բանակցել «Սպուտնիկ V»-ի գնման շուրջ![]() 8 ապրիլի 2021 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան մտադիր է բանակցել կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնման շուրջ, սակայն վերջնական որոշումը կախված կլինի նրանից, թե արդյոք ՌԴ-ն պատվաստանյութի մասին տեղեկությունները կներկայացնի եվրոպական կանոնակարգողին։ Այդ մասին տեղեկացրել է Reuters-ը՝ իր աղբյուրներին հղումով։ Ապրիլի 7-ին Եվրահանձնաժողովը հայտնել է ԵՄ անդամ երկրների առողջապահության նախարարներին, որ մտադիր չէ նախնական բանակցություններ վարել Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V»-ի դեղաչափերի գնման շուրջ, ինչպես արել է նախկինում՝ պատվաստանյութերի այլ արտադրողների դեպքում, գրում է ՌԲԿ-ն։ Ուստի Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հայտարարել է, որ Բեռլինն ինքը նախնական բանակցություններ կսկսի Մոսկվայի հետ։ Առաջին հերթին երկրին հետաքրքրում է, թե ինչ ծավալով և երբ կկարողանա Ռուսաստանը մատակարարել պատվաստանյութը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խոստացել է լուծել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհրաժեշտ առաքումների հարցը։ Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ին ավելի քան 1 մլն դեղաչափ է հարկավոր։ Ապրիլի 8-ին ՀՀ-ն ստացել է պատվաստանյութի 15,000 դեղաչափ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |