Կիպրոսում ԱՄՆ դեսպանը դատապարտել է հայկական եկեղեցում թուրքերի խնջույքը![]() 8 ապրիլի 2021 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Գարբըրը դատապարտել է թուրքերի վերահսկողության տակ անցած Կիրենիայի հայկական պատմական Մակարավանքում անցկացված խնջույքը: Դեսպանն այդ մասին գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։ «ԱՄՆ դեսպանատունը խստորեն դատապարտում է Սուրբ Մակարի հայկական վանքի վատ նպատակով օգտագործումը: Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, և կրկնում ենք կրոնական առաջնորդների կոչը, որ բոլոր պաշտամունքի վայրերը, որոնք օգտագործվում կամ չեն օգտագործվում, պաշտպանված պետք է լինեն չարաշահումներից, վանդալիզմից և պղծումից»,- գրել է դեսպանը, մեջբերում է Ermenihaber-ը: Ավելի վաղ Կիպրոսի Մակարավանքի բակում թուրք երիտասարդներն առանց թույլտվության խնջույք էին անցկացրել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |