Պատգամավոր․ ՄԻՊ-ի ֆինանսավորումը կրճատող օրինագիծը հետ է կանչվել ԱԺ-ից![]() 8 ապրիլի 2021 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։ Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ կառավարության որոշմամբ կարող է կրճատվել ՄԻՊ ֆինանսավորումը։ ՄԻՊ աշխատակազմն առարկություններ էր ներկայացրել Ֆինանսների նախարարությանը: «Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով հաստատության ֆինանսավորումը կրճատելու իշխանությունների նախագծին, հայտարարել էր, որ դա ակնհայտ հակասահմանադրական և խտրական նախագիծ է։ Նա նշել է, որ ընդունվելու դեպքում, ինքն անմիջապես դիմելու է Սահմանադրական դատարան։ Ըստ Freedom House-ի՝ ՄԻՊ ֆինանսավորման կրճատումը կխաթարի կառույցի անկախությունը։ Հայտարարությունում Freedom House-ն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված մեքենաների կրճատման հարցին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |