Տեղահանված արցախցիների բնակեցումը հյուրանոցում ժամանակավոր դադարեցված է․ Ազատ սենյակ չկա![]() 8 ապրիլի 2021 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղահանված քաղաքացիներին բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ հյուրանոցներում ազատ սենյակներ չկան, տեղեկացնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Պատերազմի հետևանքով տեղահանված ԱՀ քաղաքացիներին 2020-ի նոյեմբեր ամսից սկսած ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բնակեցնում է Ստեփանակերտի և ԱՀ շրջանների հյուրանոցներում և հյուրատներում: Մինչ օրս Արցախի հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվել է մոտ 1200 քաղաքացի: Հյուրանոցներում քաղաքացիները բնակեցվում են ըստ առաջնահերթության՝ հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներ, զոհվածների ընտանիքներ, զինծառայողների ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախում 9000 ընտանիք չունի մշտական բնակության վայր։ Նա հավելել էր, որ դեռ մի քանի հարյուր կացարան է կառուցվել, առաջիկա ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ մոտ 4000 տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, պլանավորում արդեն կատարված է, և առաջիկա ամիսների ընթացքում ևս 2000 տուն կառուցելու նախագծեր կմշակվեն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |